Կուտխը և մկները
Կուտխը և մկները ռուս.՝ Кутх и мыши | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ռեժիսոր | Օքսանա Չերկասովա |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սվերդլովսկի կինոընկերություն |
Դիստրիբյուտոր | ԽՍՀՄ հեռուստատեսության և ռադիոհեռարձակման պետական կոմիտե |
Տևողություն | 10 րոպե |
Թվական | 1985 |
Կուտխը և մկները (ռուս.՝ Кутх и мыши), մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1985 թվականին, ռեժիսոր Օքսանա Չերկասովայի կողմից, ըստ չուկչայական հեքիաթների մոտիվների, ԽՍՀՄ Պետական հեռուստառադիոյի կոմիտեի պատվերով։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմի դեպքերը տեղի են ունեցել շատ վաղուց։ Այդ ժամանակ աշխարհում ապրում էր Կուխտ ագռավը, որը երկնքի տերն էր։ Կուխտը երկար թռիչքից հոգնել էր։ Վայրէջք կատարելու որևէ տեղ չկար։ Ագռավը որոշում է ստեղծել հողը։ Հողն ստեղծելուց հետո Կուտխը վայրէջք է կատարում հողի վրա և պառկում հանգստանալու։ Կուտխի հետքերով դուրս են գալիս մկները և ուրախանում են, քանի որ երկիրը մեծ է, շատ տեղ կա, և իրենք լավ կապրեն։ Մկները սկսում են պարել, վազվզել և ծվծվալ և այդկերպ արթնացնում են Կուտխին։ Վերջինս փռշտում է, և առաջանում են սարերը։ Իսկ Մկները շարունակում են վազվզել ու ծվծվալ։ Կուտխը հողը ծածկում է ձյունով, իսկ մկները անցքեր են փորում ձյունի մեջ։ Կուտխն այդ ժամանակ կրակ է դառնում և ցանկանում այրել ամեն ինչ, բայց ձյան ու կրակի բախումից շատ ջուր է ստացվում։ Բոլոր մկներին ջուրը քշում է։ Կուտխը որոշում է ամեն ինչ նորից սկսել։ Կարգի է բերում հողը, վայրէջք է կատարում հանգստանալու և հետքեր է թողնում, իսկ նրանցից դուրս են գալիս մկները։ Կուտխը բացականչում է. «Որտեղի՞ց հայտնվեցին այս մկները», չհասկանալով, որ իր հետքերից փախչել չի կարող։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսոր` Օքսանա Չերկասովա
- Սցենարի հեղինակ` Ի. Գլեբովա
- Օպերատոր` Նիկոլայ Գրիբկով
- Մուլտիպլիկատորներ` Ալեքսեյ Կարաև, Վալերի Ֆոմին
- Նկարիչներ` Վալենտին Օլշվանգ, Ի. Սոլոդովա, Իրինա Կլիմովա, Վ. Լուկինով, Վյաչեսլավ Բուրմիստրով, Օլգա Կնյազևա, Վ. Պավլով, Նատալյա Պորտնովա, Ի. Գորբունովա, Ելենա Տեդեր
- Երաժշտական ձևավորումը` «Էրգիրոն» երգչախմբի մենակատարների
- Հնչյունային օպերատոր՝ Լյուդմիլա Երիկալովա
- Մոնտաժող՝ Լ․ Պերմյակովա
- Գեղարվեստական ղեկավար՝ Ֆեոդոր Խիտրուկ
- Խմբագիր՝ Ի․ Բոգուսլավսկի
- Մուլտֆիլմի հեղինակ՝ Վալենտինա Խիժնյակովա
- Հեղինակները ներկայացված են ըստ մուլտֆիլմի լուսագրերի։
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կուտխը և մկները» մուլտֆիլմը պարգևատրվել է՝
- Դիպլոմ Ռուսական անիմացիայի լավագույն դեբյուտ անվանակարգում[1]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կուտխը և մկները» տիեզերածին առակ է Տիեզերքի կառուցման մասին։ Կուտխ ագռավը կառավարում է աշխարհը, նրանից թելեր են ձգվում դեպի գետերը, լճերը, սարերը, մարդիկ ու կենդանիները։ Նա ղեկավաում է բոլորին, ինչպես թատրոնում խամաճիկները, և միայն մկներն են, փոքրիկ չուկչայական «ժողովուրդը», որ երեխաների նման անհոգաբար կրծում են այդ թելերը, և որ ամենակարևորն է` երգում են։ Ֆիլմն ստեղծվել է դասական ցելուլոիդային մուլտիպլիկացիայի միջոցով, քանի որ, ինչպես ասում էր Օսքանան, «ուղեղներ չկային»։
Նա երեք մուլտֆիլմ է ստեղծել ըստ չուկչայական լեգենդների. «Կուտխն ու մկները», «Անթև սագիկը» և «Կկվի զարմիկը»։ Օքսանան հետևողական է իր ստեղծագործական ուղուն, այն է` ազգային մշակույթի և ժողովրդական ավանդույթների հանրայնացումը, ինչի համար արժանացել է Ռուսաստանի պետական պարգևի։ - Իրինա Մարգոլինա «Մեր մուլտֆիլմերը»[2]
|
Տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմը DVD ձևաչափով թողարկվել է «Մազայ պապիկը և նապաստակները» մուլտֆիլմերի հավաքածուում (ներկայացուցիչ` «Խոշոր պլան» ընկերություն)[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Черкасова Оксана Леонтьевна Биография Призы
- ↑ Ирина Марголина. Оксана Черкасова // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
- ↑ DVD «Дедушка Мазай и зайцы»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կուտխը և մկները» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Կուտխը և մկները» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- Оксана Черкасова — Тексты — Энциклопедия отечественного кино
|